«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Նիկոլիզմի բուն ուղերձը

Նիկոլիզմի բուն ուղերձը
10.07.2023 | 20:28

Կա տարածված մոտեցում, որ նիկոլիզմի ուժը դրա ապագաղափարական բնույթն է, այն, որ նիկոլիզմը զերծ է ամեն տեսակ «իզմ»-երից, բացարձակ փոփոխական է, նման է միֆական Պրոթևսին՝ ունակ է ստանալ ցանկացած կերպարանք՝ ազգայնականի, գլոբալիստի, ազատականի, ավտորիտարիստի և այլն։

Այս մոտեցումն իհարկե ունի ճշմարտության մեծ բաղադրիչ։ Սակայն, կարծում եմ, նաև ունի լուրջ թերություն, քանի որ հաշվի չի առնում նիկոլիզմի խիստ որոշակի ու հաստատուն վերաբերմունքը ՄԱՐԴՈՒ նկատմամբ - այ այդ հարցում նիկոլիզմն ավելի քան գաղափարական է։

Նիկոլիզմի հիմքերի հիմքում, ըստ իս, ընկած է այն գաղափարը, որ մարդ արարածի կյանքի միակ իմաստը անձնական հաջողության հասնելն է՝ առանց միջոցների խտրության։

«Եղու՞նգ ունես՝ գլուխդ քորի», - սա՛ է նիկոլիզմի նշանաբանը։ «Ոչ մի բարոյական արգելք չկա - գերնպատակը քո՛ հաջողությունն է - դու իրավունք ունես հասնել դրան ամեն գնով», - սա՛ է նիկոլիզմի բուն էությունը։

«Շողոքորթի՛ր, եթե դա անձամբ քե՛զ հաջողություն է բերելու, ստի՛ր, եթե դա անձամբ քե՛զ հաջողություն է բերելու, մատնի՛ր, դավաճանի՛ր, ինչ ուզում ես արա՛, եթե դա անձամբ քե՛զ հաջողություն է բերելու», - սա՛ է նիկոլիզմի բուն ուղերձը։

Այսպես են նրանք վարվում։ Այսպես են նրանք վարվել միշտ։ Սա՛ է նրանց հավատամքը։

Ես չգիտեմ, թե ինչպես է պետք պայքարել այս գաղափարախոսության դեմ, սակայն ենթադրում եմ, որ առնվազն անհատական մակարդակում պետք է փորձել սեփական օրինակով հակառակ ուղերձներ տալ, ընդ որում՝ իրական, այլ ոչ թե «քարոզչական»։ Նաև երևի պետք է հայացք ուղղել «հակադիր գաղափարախոսություններին», օրինակ՝ քրիստոնեական բարոյականությանը, քաղաքացիական պարտքի ուսմունքին, և այլն։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2614

Մեկնաբանություններ